10 տարի անց արհեստականորեն աճեցված միսը սովորական մթերք կդառնա

gayanearaqelyan

default

09.04.2015

Հոլանդական Մաաստրիխտի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Մարի Փոսթը վստահ է, որ 10 տարի անց լաբորատորիաներում արհեստականորեն աճեցված միսն արդեն սովորական մթերք կդառնա: Նրա կարծիքով, սա մոլորակի աճող բնակչությանը կերակրելու միակ միջոցն է:

Ըստ Kedem-ի, նոր մթերքն առաջինը կսպառեն երիտասարդ եվրոպացիները, այնուհետեւ արհեստական մսի գինը կնվազի եւ առօրյա մթերք կդառնա, իսկ իսկական միսն իսկական շքեղություն կհամարվի:

Ասիական երկրներում, որտեղ կրոնական նկատառումներից ելնելով կամ բարձր գնի պատճառով շատերը միս չեն ուտում, սա բնակչությանը կենդանական սպիտակուցներով ապահովելու պարզ միջոց կդառնա:

Արհեստական մսի արտադրությունը մի քանի տասնամյակ անց այնքան էժան եւ էկոլոգիապես մաքուր կլինի, որ ավանդական անասնաբուծությունը պարզապես կկորցնի արդիականությունը:

http://news.am/arm/news/260997.html

View original post

Հինգ տարի անց աշխարհում կարող է առաջին լողացող քաղաքը հայտնվել

gayanearaqelyan

default (1)

14.04.2015

Սան Ֆրանցիսկոյի Ջրային բնակավայրերի ամերիկյան ինստիտուտը ջրի վրա աշխարհում առաջին քաղաքի կառուցման նախագծի իրականացման լավագույն նախագծի մրցույթ է հայտարարել: Ակնկալվում է, որ այն կարող է ի հայտ գալ 2020 թվականին:

Ինստիտուտի աշխատակիցները նիդեռլանդացի մասնագետների հետ հանգել են եզրակացության, որ ջրի վրա ճարտարապետական նման կառույցները կարող են լուծել Երկրի գերբնակեցման խնդիրը:

Ժյուրիի կողմից հավանության արժանացած նախագծի մանրամասները կհրապարակվեն այս տարվա հուլիսի վերջին: Svopi-ի փոխանցմամբ, պոտենցիալ մասնակիցներից արդեն առաջին էսքիզներն են ստացվել:

View original post